Apple ընկերությունը պատրաստվում է սերալ նկարել Ferrari ընկերության լեգենդար հիմնադիր Էնցո Ֆերրարիի մասին, գրում է Hollywood Reporter-ը։
Սերիալի ստեղծմամբ կզբաղվեն ճանաչված սցենարիստ Սթիվեն Նայթը (Peaky Blinders) և ռեժիսոր Ստեֆանո Սոլիման (Sicario: Day of the Soldado), ինչպես նաև պրոդյուսերներ Պաոլո Սորենտինին և Լորեցնո Միելին (The young pope):
Սերիալի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Լուկա Դել Մենտեի Ferrari Rex գիրքը, որը ներկայացնում է Էնցո Ֆերրարիի կյանքի 5 տարիները։
«5տարի։ 5 մրցարշավորդ։ 5 մահ։ Մեկ փորձություն։ Ուշադրության կենտրոնում է մի անհավանական, բարդ և բազմակողմանի մարդ է, ով իրեն նվիրել է պատմության ամենաարագ մրցարշավային մեքենայի ստեղծմանը: Էնցո Ֆերրարի. նրա անունը դարձել է հպարտության և հույսի խորհրդանիշ, բայց նրանց տանող ճանապարհին ողբերգություններ և տանջանքներ են եղել։ 1956-1961թթ., սգալով իր առաջնեկի՝ Դինոյի ողբերգական մահը, Էնցո Ֆերարին զրոյից վերակառուցում է իր մրցարշավային թիմը, ընտրում 5 խոստումնալից մրցարշավորդների, որոնց հետ պայքարելու է հաղթանակի համար»։
Սերալի թողարկման ամսաթվերի և դերասանների մասին տեղեկատվություն դեռևս չի հրապարկվում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։