Twitter ընկերությունը դատական հայց է ներկայացրել SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի դեմ՝ սոցիալական ցանցը գնելու նպատակով 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից հրաժարվելու համար և մեղադրել նրան մրցակից ընկերություն ստեղծելու համար Twitter-ից տեղեկատվություն հավաքագրելու մեջ։
«Ներկայացում կազմակերպելով, այնուհետև առաջարկելով և ստորագրելով վաճառողին շահավետ գնման պայմանագիր՝ Մասկը, ըստ երևույթին, կարծում է, որ ինքը, ի տարբերություն Դելավերի օրենսդրության ենթակա որևէ այլ կողմի, կարող է խաթարել ընկերության աշխատանքը, ոչնչացնել նրա բաժնետոմսերի արժեքը և հեռանալ»,- ասվում է դատական հայցում։
Twitter-ը հայտնում է, որ Մասկի հարցումներին ի պատասխան, նրա թիմին է փոխանցվել 49TB՝ օգտատերերի չստուգված տվյալներ։ Ընկերությունը պնդում է, որ կատարել է Մասկի պահանջները, սական, քանի որ վերջինս հրաժարվում է գործարքից անհիմն պատճառով, մտավախություն ունի, որ միլիարդատերը տեղեկատվություն է հավաքրել մրցակից ընկերություն ստեղծելու համար։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկը հայտնել էր 44 մլրդ դոլարով Twitter-ի ձեռքբերման մտադրության մասին դեռ ապրիլ ամսին, սակայն վերջերս վերջնականապես հրաժարվել էր գնման գործարքից։
Կարդացե՚ք նաև՝
Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնում է Twitter-ը։
Մասկը կանգնեցրել է Twitter-ի գնման գործընթացը։
Մասկը հրաժարվել է գնել Twitter-ը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։