Վերջին տարիներին բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ծավալը աճել է, Առաջին ալիքի հետ զրույցում հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ներկա պահին բարձր տեխնոլոգիական արտադրանքի մասնաբաժինը արտահանման ընդհանուր ծավալում կազմում է ընդամենը 2%: Չնայած դրան՝ Քերոբյանը կարևորում է այն, որ վերջին տարիներին կտրուկ աճ է գրանցվում: «Սա հենց այն է, ինչին մենք ձգտում ենք: Անհրաժեշտ է, որ արդյունաբերության աճի դրայվերը լինի ոչ թե հանքարդյունաբերական ոլորտը, այլ մշակող բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը»,-ընդգծել է նախարարը:
Վերլուծելով արտահանման կառուցվածքը, Քերոբյանը նկատել է, որ վերջին տարիների համեմատ այժմ նկատվում է ՏՏ ծառայությունների մատուցման կտրուկ աճ, ինչը նախարար համարում է կառուցվածքային փոփոխություն: 2022թ. հունվար-մայիս ամիսներին հանքարդյունաբերության ոլորտը գրանցել է 12,1% անկում, փոխարենը 10,6% աճ է գրանցել մշակող արդյունաբերոությունը: Նույն ժամանակահատվածում տեղակատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հասույթը աճել է 25,3%-ով և կազմել 97,1 մլրդ դրամ:
Կարդացե՛ք նաև՝ Անցում անկանխիկ վճարումների. Ի՞նչ է փոխվում և ի՞նչ հետևանքներ կլինեն բիզնեսի համար
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։