Picsart ընկերությունը ներգրավել է $130 մլն C ռաունդում և դարձել է «միաեղջյուր» $1 մլրդից ավել արժեքով։ Picsart-ը օնլայն հավելված է՝ ֆոտո և վիդեոյի հետ աշխատանքի համար։ 2020 թվականի դրությամբ այն ունի ավելի քան 130 մլն օգտատեր ողջ աշխարհում։
Ընկերությունը ներգրավել է $130 մլն ֆինանսավորման C ռաունդում, որի հիմնական բերդրողը դարձել է SoftBank-ը։
«Ըստ վիճակագրության՝ կազմակերպություններն այնքան հազվադեպ են դառնում միաեղջյուր, որ դա պարզապես ապշեցնում է։ Մի աղբյուրի համաձայն՝ բիզնեսն ունի միայն 0.00006 % հնարավորություն», – նշում է սովորելու և զարգացման բաժնի ղեկավար Մադլեն Մինասյանը։
Picsart-ը, համաձայն Crunchbase-ի տվյալների, անցկացրել է ֆինանսավորման 4 ռաունդ և առանց վերջին ռաունդը հաշվի առնելու՝ ներգրավել է $65 մլն։ Որպես ներդրողներ, մասնավորապես, հանդես են եկել Sequoia Capital-ը և Insight Partners-ը։
Picsart-ը հիմնադրվել է 2011 թվականին։ Հիմնադիրն են Հովհաննես Ավոյանը (CEO), Արտավազդ Մեհրաբյանը (CTO) և Միքայել Վարդանյանը (CPO):
Picsart-ը զբաղվում է ֆոտո և վիդեո մշակման օնլայն ծառայությունների տրամադրմամբ։ 2020 թվականի տվյալներով՝ ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 130 մլն-ը։