Ծառայությունների ոլորտում ամենազգալի աճն է, իսկ տնտեսական ակտիվությունը աճել է 10 տոկոսով

Վերջին լուրերը
Ծառայությունների ոլորտում ամենազգալի աճն է, իսկ տնտեսական ակտիվությունը աճել է 10 տոկոսով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 10,2 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Վիճակագրական ծառայության կողմից ներկայացված տեղեկատվական ամփոփագրից:


Առավել մեծ աճ արձանագրել է ծառայությունների ոլորտը, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24,9 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա առաջին 5 ամիսներին աճել է ընդամենը 2,7 տոկոսով, շինարարությունը՝ 11,4 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով:

- Advertisement -
Ծառայությունների ոլորտում ամենազգալի աճն է, իսկ տնտեսական ակտիվությունը աճել է 10 տոկոսով

Արտաքին առևտրաշրջանառությունը ևս աճ է գրանցել՝ 36,6 տոկոս, ընդ որում՝ աճել է թե արտահանումը (27,5%), թե՛ ներմուծումը (42,2%):

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները