Հունիսի 22-ին սպասվող Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի միջազգային և հայաստանյան հեղինակավոր բանախոսները կքննարկեն ստարտափ էկոհամակարգի ամենաարդիական թեմաները։
Մասնավորապես՝ Ապագա հայկական միաեղջյուրների հաջողությունները, «Ձեռքբերումների և միաձուլումների (M&A) մեկնարկը Հայկական ստարտափ էկոհամակարգում», «Թվային Ջուղա ցանցի մեկնարկը», ինչպես նաև «Արագ աճող հայկական շուկայի կառուցումը»։
Գագաթնաժողովի բանախոսներին է միացել նաև Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը: Լուսինե Եղիազարյանը ելույթ կունենա «Ձեռքբերումների և միաձուլումների (M&A) աճը՝ որպես էկոհամակարգի արագացման մեխանիզմ» պանելային քննարկման ընթացքում։
Մեկ այլ քննարկմամբ մասնակիցները կներկայացնեն ապագա հայկական unicorn (միաեղջյուր) ընկերությունների փաստացի առաջընթացը վերջին մեկ տարում։ Առանցքում է BAJ Accelerator-ի ծրագիրը, որի նպատակն է աջակցել 10 հայկական միաեղջյուրների զարգացմանն առաջիկա 5-6 տարիներին։
Գագաթնաժողովի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։