Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ

Վերջին լուրերը
Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իսպանական SATLANTIS ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ և նշել, որ ենթահամակարգերն աշխատում են անխափան։


Կանավերալ հրվանդանից «Ուրդանետայի» հաջող մեկնարկից հետո ընկերությունը հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակա «Գեոկոսմոս» ընկերությանը Երկրի հեռակա դիտարկման ամբողջական համակարգ տրամադրելու վերաբերյալ համաձայնության մասին:

Ուրդանետան, որն այժմ վերանվանվել է ARMSAT_1 աշխատանքային անվանումով, կլինի Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում, դրանով Հայաստանը փաստացի դառնում է Տիեզերական ընտրված երկրների ակումբի անդամ։

«Մենք հպարտ ենք, որ մեր «Ուրդանետա» արբանյակը վերափոխում ենք Armsat_1 հայկական ռազմավարական առաջին արբանյակի: Մենք կաջակցենք ՀՀ կառավարությանը՝ աշխատատեղերի, մասնագետների և արտադրանքի ստեղծման որոշումներում»,- նշել է իսպանական ընկերության նախագահ Ժան-Ժաք Դողդէնը։

Հաջող մեկնարկից հետո Հայաստանի առաջին արբանյակը՝ ARMSAT_1-ը, լավ կարգավիճակում է և պատրաստ է հանրային ծառայություն իրականացնել՝ ուղարկելով գործունակ տվյալներ առնվազն գալիք չորս տարիների ընթացքում:

Տիեզերական այս նախագծի մանրամասներն ու առաջին արդյունքները հանրությանը կներկայացվեն Երևանում կայանալիք «Starmus» գիտական համաժողովում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները