Բիլ Գեյթսը բացահայտել է, թե ինչու չունի կրիպտոարժույթ

Վերջին լուրերը
Բիլ Գեյթսը բացահայտել է, թե ինչու չունի կրիպտոարժույթ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիլ Գեյթսը, ով 125 մլրդ դոլար կարողությամբ՝ աշխարհի 4-րդ ամենահարուստ մարդն է, Reddit-ի Ask Me Anything հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ չի օգտվում որևէ կրիպտոարժույթից։

«Ես սիրում եմ ներդրումներ կատարել այնպիսի բաների մեջ, որոնք արժեքավոր արդյունք են տալիս։ Ընկերության արժեքը կայանում է նրանում, թե ինչքան լավ արտադրանք է այն ստեղծում։ Կրիպտոյի արժեքը այն է, որ ինչ-որ մեկը որոշում է, որ ուրիշ մեկը կգնի այն՝ առանց հասարակության համար որևէ բան ստեղծելու, ինչպես որ լինում է մյուս ներդրումների դեպքում»։


Գեյթսը նախկինում ևս թերահավատորեն էր արտահայտվում կրիպտոարժույթի մասին։ Դեռ փետրվարին Bloomberg-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ սովորական մարդկանց կողմից «բիթքոինի տենդով վարակվելը» խելագրություն է։

«Եթե դուք ավելի քիչ գումար ունեք, քան Իլոնը, հավանաբար, պետք է զգուշանաք»,- նշել է միլիարդատերը։

Հնարավոր է, որ նա չի սխալվում, քանի որ կրիպտոարժույթի շուկան ազատ անկման մեջ է հայտնվել օրեր առաջ տեղի ունեցած TerraUSD stablecoin-ի կոլապսից հետո, իսկ բիթքոինի արժեքն այս ամիս նվազել է 27%-ով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները