Հայկական Dexatel-ը Եվրոպայի 1000 ամենաարագ աճող ընկերությունների շարքում է

Վերջին լուրերը
Հայկական Dexatel-ը Եվրոպայի 1000 ամենաարագ աճող ընկերությունների շարքում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող Dexatel ընկերությունը 3-րդ տարին անընդմեջ ընդգրկվել է Եվրոպայի 1000 ամենաարագ աճող ընկերությունների վարկանիշային ցուցակում, հայտնում է ընկերության համահիմնադիր Գեղամ Ազատյանը։

FT1000-ը ( Europe’s Fastest Growing Companies by the Financial Times) ամենաբարձր վարկանիշն է, որը ցույց է տալիս ընկերության շարունակական աճն ու ֆինանսական հաջողությունները։

Այս տարի Dexatel-ը եկամտաբերության ամենաբարձր տարեկան ցուցանիշ արձանագրած ընկերությունների թվում 198-րդն է` 721.49% բացարձակ աճի տեմպով։

Dexatel-ը թվային հաղորդակցության հարթակ է, որը տրամադրում է բիզնես հաղորդագրությունների և զանգվածային հաղորդագրությունների ծառայություններ ընկերություններին՝ սկսած տեղական բիզնեսից մինչև խոշոր ձեռնարկություններ, ինչպես նաև ցանկացած երկրի առանձին օգտատերերի։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները