Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է Twitter-ի օգտագործման համար կոմերցիոն և պետական մարմինների օգտահաշիվներից «չնչին վճար» գանձելու մասին: Միևնույն ժամանակ նշել՝ սոցիալական ցանցը միշտ անվճար կլինի սովորական օգտատերերի համար։ Այս մասին գրում է incrussia-ն։
Հիշեցնենք, որ Twitter-ը Մասկը ձեռք է բերել ապրիլի 25-ին՝ 44 մլրդ դոլարով։ Նա պատրաստվում է զգալի փոփոխություններ անել Twitter-ում: Այս փոփոխություններից կարող են լինել բովանդակության մոդերացիայի թուլացումը, խմբագրման կոճակի ավելացումը և այլն։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։