2022թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը հայտնի է: How2B-ն ուսումնասիրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների ցուցանիշները և առանձնացրել մի քանի հետաքրքիր զարգացում:
4 փաստ, որ արժանի է ուշադրության՝
- Առաջին անգամ ՏՏ ոլորտի ներկայացուցիչը հայտնվում է առաջին տասնյակում: «Սոֆթ Կոնստրակտ»-ը, որը 2021թ. ամփոփ արդյունքներով 18-րդն էր, 2022թ. առաջին եռամսյակը փակել է 10-րդ տեղում՝ վճարելով 3,14 մլրդ դրամ հարկ:
- «Սոֆթ Կոնստրակտ», «Սինոփսիս Արմենիա», «Պիկսարտ», «Ադոբ Դեվելոփմենթ Արմ», «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր», «Թիմվյուեր Արմենիա», «Ռենդերֆորեսթ» ու ևս 5 ընկերություններ գրանցել են հարկային վճարների ավելի քան 20% աճ:
- Եթե 2021թ. առաջին եռամսյակում ՏՏ ոլորտի 10 ամենախոշոր հարկատուները միասին վճարել էին 5,479 մլրդ դրամ հարկ, ապա 2022թ. այդ ցուցանիշը դարձել է 8,548 մլրդ դրամ:
- 100 խոշոր հարկատուների ցանկում կա ՏՏ ոլորտի 4 ընկերություն: Քառյակը նույնն է 2021թ-ից սկսած՝ «Սոֆթ Կոնստրակտ», «Սինոփսիս Արմենիա», «Դիջիթեյն» և «Պիկսարտ»:
Հայտնի են 2022 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողները
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։