Կազմակերպիչներ՝ IE Office – Eastern Europe and Central Asia, Hirebee.ai
Երբ՝ մայիսի 3, ժամը՝ 19։30
Տեսակը՝ առցանց
Միջոցառման մասին․
IE համալսարանը և Hirebee-ը հրավիրում են մասնակցելու «Netflix-ի էֆեկտը. տվյալնե՞ր, թե՞ սթորիթելինգ» միջոցառմանը։
Money Heist, Queen’s Gambit , The Witcher, Cobra Kai… Ի՞նչ է միավորում բոլոր այս հեղինակավոր սերիալներին: Բոլոր այս գլոբալ հիթերը ներկայացված են միայն Netflix-ում: Վերջինս ժամանակակից աշխարհում ներկայանում է ոչ միայն որպես ժամանցի՝ անակնկալներով լի գրավիչ հարթակ, այլև որպես տվյալների հիման վրա աշխատող համակարգ, որը մեզ մատուցում է հենց այն բովանդակությունը, ինչը մեզ պետք է:
Բայց ո՞րն է Netflix-ի հաջողության իրական գաղտնիքը՝ սթորիթելինգը, թե տվյալները գրագետ օգտագործումը: Այս մասին կբանավիճեն IE University-ի պրոֆեսորներ Խոսեպ Կուրտոն և Բրայան Հալեթը: Ինտերակտիվ ձևաչափի շրջանակում հնարավոր կլինի նաև հարցեր ուղղել բանախոսներին:
Միջոցառման մասին ավելին՝ այստեղ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։