Իլոն Մասկը հրաժարվել է միանալ Twitter-ի տնօրենների խորհրդին

Վերջին լուրերը
Իլոն Մասկը հրաժարվել է միանալ Twitter-ի տնօրենների խորհրդին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը որոշել է չմիանալ Twitter-ի տնօրենների խորհրդին, բայց կմնա ընկերության ամենախոշոր բաժնետերը։ Այս մասին հայտնել է սոցցանցի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը։

«Մենք համոզված էինք, որ Իլոնին ընկերության հոգաբարձուների խորհրդում ընգրկելն ընկերության առաջընթացի լավագույն ճանապարհն է, ինչի համար էլ խորհուրդը նրան տեղ էր հատկացրել»,- ասել է Ագրավալը:

Մասկը ապրիլի 9-ին պետք է պաշտոնապես միանար Twitter-ի տնօրենների խորհրդին, սակայն նույն օրն առավոտյան հայտնել է, որ չի մտնելու դրա կազմի մեջ:


Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի մարտին Մասկը գնել էր Twitter-ի բաժնետոմսերի 9,2%-ը։ Փաթեթի արժեքը կազմում է ավելի քան 2,8 միլիարդ դոլար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները