Կազմակերպիչ՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ
Վերջնաժամկետ՝ մայիսի 30
Ծրագրի մասին․
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հայտնում է «Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար» կրթագործնական ծրագրի մասին։ Ծրագրի դասընթացի ուղղությունը վեբ ծրագրավորումն է։ Նախատեսվում է ոչ միայն բարելավել ծրագրի մասնակիցների մասնագիտական ունակությունները, այլ նաև՝ հնարավորության սահմաններում, մասնագիտական բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցների առնվազն 20 տոկոսին տրամադրել մասնագիտական աշխատանք հիմնադրամի ծրագիրը իրականացնող կազմակերպության կողմից՝ առանց հիմնական բնակության վայրը լքելու։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցությունը փաստող վկայական։ Ծրագրի կրթական մասը կազմակերպվելու է հիմնադրամի կողմից ընտրված ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի հետ։ Հարցարանը լրացնելու վերջնաժամկետը մայիսի 30-ն է։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներառել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում փաստացի բնակվող 18-32 տարեկան երիտասարդներին։ Ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարվա ընթացքում Հիմնադրամի նմանօրինակ ծրագրերի մասնակիցները։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։
Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրոնային հարցարանը և հիմնադրամի [email protected] պաշտոնական էլ․ հասցեին են ուղարկում անձը և փաստացի բնակության վայրը հաստատող փաստաթղթերի սքան տարբերակները։ Ծրագրի առաջին փուլով նախատեսված մասնակցության էլեկտրոնային հայտի լրացման և անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետն մայիսի 30-ն է։ Էլեկտրոնային հարցարանի և նշված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո՝ հիմնադրամի կողմից ընտրվում են պահանջներին առավելապես բավարարող թեկնածուները, ովքեր անցնում են երկրորդ փուլ։
Այնուհետև, սահմանված ժամկետում հեռավար կապի միջոցով մասնակիցները մասնակցում են հիմնադրամի տնօրենի և կրթական մասն ապահովելու համար ընտրված կազմակերպության ներկայացուցչի հետ բանավոր հարցազրույցին։ Արդյունքում՝ ընտրվում են առավել բարձր ցուցանիշներ ունեցող մասնակիցները։ Մասնակիցների հետ հիմնադրամը կնքում է ծրագրի մասնակցության հարցերը կարգավորող համապատասխան պայմանագիր։
Գրանցման համար անցե՛ք հղմամբ։
Ինչպե՞ս է ընթանալու դասընթացը։
Դասընթացը տևում է վեց ամիս։ Դասերն անցկացվում են հեռավար կապի միջոցով՝ ըստ կրթական մասն իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրի։