Կազմակերպիչ՝ reArmenia և AFPA
Տևողություն՝ 2 ամիս
Տեսակ՝ առցանց և լսարանային
Ծրագրի մասին․
reArmenia-ի և Association of Fundraising Professionals of Armenia-ի հետ համատեղ սկսում է նոր նախագիծ՝ «reArmenia թվային ֆոնդահայթայթման դասընթաց»։ Նախագիծը նպատակ ունի զինելու պրոյեկտ մենեջերներին և ֆոնդհայթայթման մասնագետներին անհրաժեշտ գործիքներով և բազային հմտություններով՝ պլանավորելու և իրականացնելու հաջողակ թվային ֆոնդահայթայթման արշավներ։
Դասընթացը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ ֆոնդհայթայթման հիմունքներ, թվային մարքետինգ և թվային արշավների կառավարում։ Մասնակիցները կսովորեն crowdfunding-ի տարբեր տեսակներ և կստանան խորհուրդ՝ ինչ անել և ինչ չանել արշավներ իրականացնելիս։ Կրթական ծրագիրը մշակված է հատուկ այս դասընթացի համար՝ reArmenia-ի և AFPA-ի հետ համատեղ։
Դասաժամեր՝ 6 ժամ/շաբաթ։
Գինը՝ ավճար՝ ավարտին reArmenia-ին միանալու դեպքում։
Ծրագիր
- Ֆոնդահայթայթման հիմունքներ
- Արշավի կառավարում
- Հաջողակ արշավի բովանդակություն
- Թվային մարքեթինգի հիմունքներ
- Հյուր-խոսնակներ
- “Office hours”
«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որտեղ բարձրաձայնվում են 14 ոլորտի խնդիրներ կամ առաջարկվում դրանց լուծման ուղիները։ Այստեղ միավորվում են հայության ամենակարևոր չորս ակտիվները՝ գիտելիք, կապեր, մասնագիտական փորձ, նյութական աջակցություն։ «ռեԱրմենիա»-ն՝ որպես նորարարական գործիք, կարող են օգտագործել անհատները, հանրային և մասնավոր կազմակերպությունները։
Ֆոնդահայթայթման մասնագետների հայաստանյան ասոցիացիան (ՖՄՀԱ) ոլորտը զարգացնող տեղական առաջատար կազմակերպություն է։ Ասոցիացիան աշխատում է 4 հիմնական ուղղություններով.
- Հայաստանում բարեգործության մշակույթի զարգացում,
- Կարողությունների զարգացում. սեմինարներ և դասընթացներ՝ տեղական և միջազգային մասնագետների ներգրավմամբ,
- Ֆանդրեյզինգի թեմայով միջազգային ռեսուրսների տեղայնացում (հետազոտություններ, հոդվածներ, գրքեր),
- Ֆոնդահայթայթման մասնագետների համայնքի ստեղծում։
Դիմելու համար անցե՛ք՝ հղմամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։