Կազմակերպիչ՝ Founder Institute Yerevan և Founder Institute Caucasus
Երբ՝ մարտի 29, ժամը՝ 18:00
Տեսակը՝ առցանց։
Միջոցառման մասին․
Founder Institute Caucasus-ը և Founder Institute Yerevan-ը Հայաստանում և Վրաստանում ստեղծվող կամ գաղափարի փուլում գտնվող ստարտափներին հրավիրում են ներկայացնելու գաղափարները կենդանի և ինտերակտիվ առցանց միջոցառման ժամանակ։ Կովկասյան ստարտափ ներդրողների և փորձագետների խմբի գնահատականները և կարծիքները կօգնեն զարգացնել ձեր գաղափարները: Նույնիսկ եթե դուք չեք ցանկանում ներկայացնել ձեր գաղափարը կազմակերպիչները հրավիրում են լսելու այլ ստարտափ գաղափարներ և դիտելու, թե ինչպես են փորձագետները վերլուծում դրանք:
Ո՞վ պետք է մասնակցի․
- Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է կարծիք առաջատար ձեռներեցներից։
- Յուրաքանչյուր ոք, ով ունի վաղ փուլի ստարտափ և ցանկանում է փորձագիտական կարծիք լսել։
- Յուրաքանչյուր ոք, ով գաղափար ունի ստարտափի կամ տեխնոլոգիական ընկերության մասին։
- Յուրաքանչյուր ոք, ով պրակտիկայի և փորձագիտական խորհրդատվության կարիք ունի ներկայացման վերաբերյալ։
Ովքե՞ր են ներկայացնելու իրենց ստարտափը․
Կազմակերպիչները հանդիսատեսից ընտրելու է հնարավորինս շատ մասնակիցների որպեսզի ելույթ ունենան։ Եթե դուք ավելի շատ տեղեկություններ եք փնտրում ձեր նորաստեղծ ընկերության ներկայացման համար ծանոթացեք այս ուղեցույցին՝ https://fi.co/pitch-deck։
Ձեր առաջարկը նախապես ներկայացնելու համար այցելեք՝ https://forms.gle/29GZHhPNoxAPMtth6։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։