Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հունիսի տվյալները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) հրապարակել է ընթացիկ տարվա հունիս ամսվա շուկայական գործունեության ամփոփ տվյալները։

Պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում հունիսին տեղաբաշխվել է ավելի քան 43.3 մլրդ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացված 82 գործարքների ծավալը կազմել է ավելի քան 33.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցույց տալով 29% աճ։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկան հունիսին ցուցադրել է զգալի ակտիվություն. գրանցվել է առևտրի ծավալի 129% աճ՝ կազմելով ավելի քան 17.2 մլրդ դրամ: Միաժամանակ, բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը հասել է 213.3 մլն դրամի, իսկ շուկայի կապիտալիզացիան գերազանցել է 492.7 մլրդ դրամը։ Այս ոլորտում առևտրի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 10%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 7.43%-ով։

Ռեպո գործարքների հատվածում արձանագրվել է ամենաբարձր դինամիկան. հունիսին կնքված 211 գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 28.9 մլրդ դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 398%-ով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները