Հայկական 10Web ստարտափը, որը ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծումն ու հոսթինգը արհեստական բանականության օգնությամբ, հայտարարել է Sierra Ventures-ից և AI Fund-ից 2 մլն դոլարի չափով ներդրում ստանալու մասին։
Ընկերությունը մտադիր է օգտագործել այդ միջոցները գործառնությունների ընդլայնման, բիզնեսի աճի արագացման և զարգացման համար։
10Web-ը ներկայացնում է արհեստական բանականության հիմքով հարթակ, որը ավտոմատացնում է WordPress համակարգով կայքերի ստեղծում և հոսթինգ։ Ընկերությունը նաև առաջարկում է համալիր ավտոմատացված լուծումներ կազմակերպությունների համար։
Միացե՛ք մեր Տելեգրամյան ալիքին բոլոր նորություններն ու իրադարձությունները բաց չթողնելու համար։