Yandex Armenia-ն հայտարարում է իր Startup Accelerator ծրագրի դիմումների ընդունման փուլի մեկնարկը։ Ծրագիրը նախատեսված է տեխնոլոգիական և ՏՏ ոլորտի այն նախագծերի համար, ովքեր նպատակ ունեն զարգացնել իրենց գաղափարներն ու հասցնել հաջորդ մակարդակի։
Աքսելերացիոն ծրագրին կարող են դիմել ուսանողական թիմերը, հետազոտական խմբերը, ինչպես նաև զարգացման սկզբնական փուլում գտնվող ստարտափները։
Ծրագրի շրջանակներում մասնակից թիմերը կստանան մի շարք հնարավորություններ․
- աշխատանք ընկերության առաջատար փորձագետների հետ,
- խորհրդատվություն միջազգային խոշոր աքսելերատորներից հրավիրված մասնագետների կողմից,
- հասանելիություն Yandex Cloud-ի տեխնոլոգիական ռեսուրսներին,
- աշխատանքային տարածք Երևանի կենտրոնում գտնվող Yandex-ի քովորքինգում,
- մուտք դեպի ոլորտային հիմնադիրների, ուսանողների և հետազոտողների համայնք։
Հայտերն ընդունվում են հունիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը։
Նախնական հարցաշարը լրացնելուց հետո կազմակերպիչները կուսումնասիրեն դիմումները։ Ընտրված մասնակիցները հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեով կստանան հաջորդ փուլի՝ VCV հարցազրույցի հրավեր։
Ծրագրի այլ մանրամասներ ու գրանցման հայտը՝ այստեղ։












