ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ կլինի ծագման սերտիֆիկատ։
Ծագման սերտիֆիկատ ստանալու համար տնտեսավարողները կարող են դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։
Նախարարությունը ներկայացրել է նաև անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկը։ Հայաստանում կամ ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքների դեպքում՝
- եթե ապրանքը ենթակա է սերտիֆիկացման, անհրաժեշտ են՝ համապատասխանության սերտիֆիկատ և որակի հայտարարագիր։ Համապատասխան սերտիֆիկացման մարմինների ցանկը հասանելի է այստեղ։
- Այլ ապրանքների դեպքում անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ կամ ապրանքի ծագումը հաստատող այլ փաստաթուղթ, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր։
- ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար պահանջվում է մաքսային հայտարարագիր։
Փաստաթղթերի վերաբերյալ հարցերի դեպքում վաճառողները կարող են դիմել Wildberries-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով։
Նախատեսված է նաև հետադարձ կապի ձևաթուղթ՝ Feedback form։
Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը՝ գործընթացը հնարավորինս սահուն կազմակերպելու համար։












