FPV Drone Racing Western Asia Regional Qualifier — 2026 Armenia
Մայիսի 16-17-ին Երևանում կանցկացվի դրոնների մրցարշավ՝ Western Asia Regional Qualifier 2026 Armenia-ը, որը կհյուրընկալի Արարատ Գոլֆ ակումբը Վահագնի թաղամասում։ Միջոցառումը կազմակերպում է ArmDrone համայնքը։
Մրցարշավը կանցկացվի Multi GP միջազգային ստանդարտով և միավորելու է Հայաստանի և Արևմտյան Ասիայի երկրների լավագույն FPV օպերատորներին՝ նպաստելով ոլորտի զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցության խորացմանը։ Մրցույթի գլխավոր տեխնոլոգիական գործընկերն է Ucom-ը։
Մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար՝ անկախ փորձառության մակարդակից։ Մրցումները կանցկացվեն երեք անվանակարգերով՝ պրոֆեսիոնալ, կիսապրոֆեսիոնալ և սկսնակ։ Միաժամանակ հանդիսատեսը հնարավորություն կունենա հետևելու մրցարշավին ինչպես տեղում՝ հատուկ դիտման գոտիներից, այնպես էլ առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ մրցույթի արդյունքներով լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Western Asia տարածաշրջանային եզրափակիչ փուլին, իսկ նրանց արդյունքները կգրանցվեն միջազգային Multi GP ֆեդերացիայի հարթակում։
Մրցույթին մասնակցությունն անվճար է, իսկ հաղթողները կպարգևատրվեն դրամական և խրախուսական մրցանակներով։












