Ռոսկոմնադզորը հայտարարել է Ռուսաստանի տարածքում Facebook-ն արգելափակելու մասին: Պատճառը ռուսական լրատվամիջոցների նկատմամբ դիսկրիմինացիան է:
«Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել էր հասանելիությունը «Звезда» հեռուստաալիքին, «РИА Новости», Sputnik, Russia Today գործակալություններին, «Лента.ру» և «Газета.ру» ինֆորմացիոն ռեսուրսներին»,-նշված է հայտարարության մեջ՝ հավելելով, որ վերոնշյալ սահմանափակումներն արգելված են Ռուսաստանի Ֆեդերացիայի օրենսդրությամբ:
Ավելի վաղ Ռոսկոմնադզորը դանդաղեցրել էր Facebook-ին հասանելիությունը Ռուսաստանում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։