MAC Affiliate Conference 2026
Մայիսին Երևանում կրկին տեղի կունենա MAC’26՝ Եվրոպայի ամենախոշոր iGaming և affiliate կոնֆերանսներից մեկը:
Մայիսին կայանալիք «MAC 2026» խոշորագույն համաժողովը պատրաստվում է ընդունել ավելի քան 5000 պրոֆեսիոնալ մասնակիցների, բանախոսների և հովանավորների՝ աշխարհի ավելի քան 50 երկրներից:
Միջոցառումը կդառնա գիտելիքի փոխանակման և գործարքների կնքման իսկական էպիկենտրոն՝ թրաֆիկի արբիտրաժի մասնագետների, media buying թիմերի, գովազդատուների, կրիպտո-էնտուզիաստների, նաև մարքեթփլեյսների և P2P ոլորտի ձեռներեցների համար:
Ի՞նչ է սպասվում համաժողովում
- Փորձագիտական զեկույցներ ոլորտի առաջնորդներից. Կներկայացվեն բացառապես արդիական և գործնական քեյսեր՝ նվիրված թրաֆիկի արբիտրաժին, iGaming-ին, կրիպտոարժույթներին, մարքեթփլեյսներին և ֆինանսական տեխնոլոգիաներին (FinTech):
- Ցուցահանդես. Ավելի քան 170 տաղավարներ կմիավորեն առաջատար գործընկերային ցանցերին, գովազդատուներին, թրեքինգային հարթակներն ու ծառայությունները՝ ստեղծելով բիզնես հնարավորությունների կենտրոն մեկ վայրում:
- Գլոբալ նեթվորքինգ. Հնարավորություն շփվելու Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի գործընկերների ու շուկայի առաջատարների հետ:
Ավանդույթի համաձայն՝ երկօրյա հիմնական համաժողովն ու ցուցահանդեսը կուղեկցվեն ոչ ֆորմալ միջոցառումների հագեցած ծրագրով։ Ծրագրում ներառված են նաև սպորտային մրցաշարեր, ոլորտի առաջնորդների կողմից կազմակերպված թեմատիկ հանդիպումներ և հովանավորների փակ ընթրիքներ՝ ուղիղ բանակցությունների համար:
Տոմսերը՝
Նրանք, ովքեր ցանկանում են դառնալ Եվրոպայի խոշորագույն iGaming համաժողովի մասը, արդեն կարող են ամրագրել իրենց տեղը: Կազմակերպիչները հորդորում են տոմսերը ձեռք բերել նախապես՝ մինչև գների բարձրացումը:
Marketing in Armenia-ն տեղեկատվական գործընկերն է։












