Ինչպե՞ս կլուծվեն աշխատանքային վեճերն ու ի՞նչ նոր ներդրումային հեռանկարներ կարող է բացել հողային օրենսգրքի փոփոխությունը․ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստին քննարկվել է երկու հարց։
Վերականգնվող էներգիայի արագ զարգացումը Հայաստանում բախվում է օրենսդրական խոչընդոտների․ արտադրական տարածքներում սեփական սպառման համար արևային կամ հողմային կայան տեղադրելու դեպքում հաճախ պահանջվում է հողի նպատակային նշանակության փոփոխություն, նույնիսկ փոքր հենակառույցների համար։ Առաջարկվում էր՝ պարզեցնել ընթացակարգը ու խթանել ներդրումային հեռանկարները։
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս թեման վերաբերում էր աշխատանքային վեճերի լուծման նոր մեխանիզմին․ e-draft հարթակում հրապարակված օրինագիծը նախատեսում է ստեղծել աշխատանքային վեճերի հանձնաժողով, որը դատարանից բացի կքննի աշխատողի և գործատուի միջև վեճերը՝ անվճար հիմունքներով։ Քննարկմանը մասնակցեցին շահագրգիռ կողմերն ու ներկայացրին նախագծի թերի կողմերը։
Մանրամասները՝ ռեպորտաժում












