X-ը սահմանափակել է Grok-ի միջոցով իրական մարդկանց կիսամերկ պատկերների գեներացումը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

X սոցիալական ցանցը սահմանափակել է Grok չատ-բոտի միջոցով իրական մարդկանց կիսամերկ կամ սեքսուալ բնույթի պատկերների գեներացման հնարավորությունը բոլոր օգտատերերի համար, այդ թվում՝ վճարովի բաժանորդների։

Բացի այդ, X-ը սկսել է ամբողջությամբ անջատել նման բովանդակության գեներացման ֆունկցիան Grok հավելվածում այն իրավասությունների ներքո գտնվող երկրներում, որտեղ դա օրենքով արգելված է։

Փոփոխությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Կալիֆորնիայի իշխանությունները հայտարարեցին X-ի դեմ հետաքննություն սկսելու մասին։ Հետաքննության առիթը դարձել է չատ-բոտի միջոցով իրական մարդկանց, այդ թվում՝ անչափահասների, սեքսուալ բնույթի պատկերների ստեղծումը առանց նրանց համաձայնության։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերին xAI ընկերությունը թարմացրել էր Grok-ի պատկերների խմբագրման գործառույթը, իսկ X հարթակում ներդրվել էր նաև պատկերների անվճար AI-խմբագրիչը՝ անմիջապես հրապարակումների միջոցով։ Գեներացված պատկերները ցուցադրվում էին մեկնաբանությունների հատվածում՝ սկզբնական գրառման տակ։

2026 թվականի հունվարին լրատվամիջոցները ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ օգտատերերը զանգվածաբար չարաշահում են ֆունկցիան՝ իրական մարդկանց լուսանկարների հիման վրա ստեղծելով սեքսուալ բնույթի պատկերներ։ Դրանից հետո Grok չատ-բոտի հասանելիությունը արգելափակվեց Մալայզիայում և Ինդոնեզիայում։

Քննադատության ֆոնին X-ը սահմանափակեց նաև պատկերների խմբագրման հնարավորությունը՝ @grok նշումով գրառումների տակ այն դարձնելով հասանելի միայն վճարովի բաժանորդների համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները