Փետրվարի 6-ին Երևանում կկայանա HR Marketing & Employer Branding միջազգային կոնֆերանսը՝ «Your Brand Begins Inside» խորագրով։ Միջոցառումը նվիրված է գործատուի բրենդի ձևավորմանը և այն մեխանիզմներին, որոնց միջոցով HR-ը, մարքեթինգը և ղեկավարությունը համատեղ կարող են կառուցել կազմակերպության ներսից սկսվող վստահելի բրենդ։
Կոնֆերանսի ընթացքում միջազգային բանախոսները կներկայացնեն գործնական փորձ և իրական քեյսեր, ինչպես նաև կկայանան պանելային քննարկումներ՝ ոլորտի որոշում կայացնողների մասնակցությամբ։ Միջոցառումը նախատեսված է ղեկավարների, HR, PR և մարքեթինգի առաջատար մասնագետների համար։
Կոնֆերանսը տեղի կունենա Best Western Plus Congress Hotel-ում՝ ժամը 11-ից մինչև 17-ն։ Տոմսերի ամրագրումն արդեն բաց է, իսկ միջոցառման օրակարգը կհրապարակվի առաջիկայում։ Մանրամասների և գրանցման համար՝ այստեղ։
մեր նորություններին