Ֆինտեխի ապագան ամպային տեխնոլոգիաներնեն․ արդյո՞ք դա այդպես է՝ քննարկում էին ոլորտի համաշխարհային առաջնորդներն ու Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերությունները։ Grid Dynamics միջազգային ՏՏ ընկերությունը և Ամերիաբանկը միավորել էին ոլորտի ներկայացուցիչներին՝ ցույց տալու ամպային լուծումների ներդրման միջազգային փորձը, և քննարկելու, թե ինչպես արագացնել Հայաստանի ճանապարհորդությունը դեպի ամպային տեխնոլոգիաներ։ Ամերիաբանկը միջոցառման գլխավոր գործընկերն էր։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Ամպային վերափոխումը ֆինանսական ծառայություններում. գլոբալ փորձը և տեղական հեռանկարները» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Ամերիաբանկից, AWS-ից և Grid Dynamic-ից:











