Pantone-ը հայտարարել է 2026 թվականի գույնը՝ «Cloud Dancer»

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Pantone Գույնի ինստիտուտը հրապարակել է 2026 թվականի գլխավոր գույնը՝ PANTONE 11-4201 Cloud Dancer՝ նուրբ, մեղմ սպիտակ երանգ, որը խորհրդանշում է մաքրություն, նոր գաղափարների համար մաքուր էջ և մտքի պարզություն։

Մաքրագույն սպիտակը, ըստ ինստիտուտի մասնագետների, դարձել է տարվա գույնը այն պայմաններում, երբ թվային աշխարհը ստեղծում է ինֆորմացիոն աղմուկ և հոգնածություն։ «Այս գույնը մարդկանց տալիս է ներդաշնակություն, թույլ է տալիս կանգ առնել, կենտրոնանալ և կտրվել քաոսային առօրյայից»,- CNN-ին ասել է ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Այզմանը։ Նրա խոսքով՝ Cloud Dancer-ը կապված է նոր մեկնարկների գաղափարի հետ և արտացոլում է «մաքուր սկզբի նկատմամբ մարդկանց ձգտումը»։

Pantone-ը հայտարարել է 2026 թվականի գույնը՝ «Cloud Dancer»

Pantone-ի թիմը գույնը ընտրում է՝ ուսումնասիրելով մշակութային, քաղաքական, դիզայներական միտումները։ 1999 թվականից գործող այս ծրագիրը փորձում է ցույց տալ, թե ինչպես են ժամանակի հանրային երևույթներն արտահայտվում գունային լեզվի միջոցով։ Գույնի ընտրության գործընթացում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն երանգին, այլև անվանը։

«Գույնի անվանումը չափազանց կարևոր է. երբ լսում եք որևէ գույնի անուն, անմիջապես ձեր մտքում պատկեր է ստեղծվում», — նշել է Laurie Pressman-ը, ինստիտուտի փոխնախագահը՝ ընդգծելով, որ 2026-ի համար ընտրված սպիտակ երանգը հավասարապես միավորում է սառը և տաք ենթաերանգներ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները