Product Building Fueled with AI
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի AI4ALL նախաձեռնությունը շարունակում է տարբեր մասնագիտական հանդիպումներն ու սեմինարները։ Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա «Պրոդուկտ դիզայն՝ արհեստական բանականությամբ» սեմինարը։
Սեմինարի ընթացքում սպասվում են՝
- Արհեստական բանականության ապագայի վերաբերյալ ելույթներ,
- Քննարկում՝ ոլորտի փորձագետների և պրակտիկ մասնագետների մասնակցությամբ,
- Շփում, նոր կապերի ստեղծում ու ոլորտային մասնագետների հետ գործակցության հնարավորություններ։Սեմինարը նախատեսված է ոչ միայն նոր գաղափարների զարգացման համար, այլև նպատակ ունի Հայաստանում ձևավորելու արհեստական բանականությամբ հետաքրքրվող մասնագիտական ակտիվ համայնք։
Սեմինարին կարող եք միանալ նախապես գրանցվելով։ Հանդիպման լեզուն անգլերենն է։











