Ամիօ բանկը տեղեկացնում է, որ գործունեության 2 տարիների ընթացքում բանկի հավելվածի՝ AMIO Mobile-ի ակտիվ օգտատերերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 100,000-ի։
Բանկը խրախուսում է հավելվածով գործարքների կատարումը, և այդ նպատակով AMIO Mobile-ում մշտապես առկա են շահավետ առաջարկներ։ Օրինակ՝ հավելվածում ձևակերպվող ավանդներն ունեն ավելի բարձր տոկոսադրույքներ։
Բացի այդ, հավելվածում ավանդ ձևակերպելը շատ արագ է՝ տևում է 1 րոպեից էլ քիչ, և բանկի ավանդների 85%-ը ձևակերպվել է հենց AMIO Mobile-ով։
AMIO Mobile-ում հնարավոր է ստեղծել նաև անվճար* թվային քարտեր՝ 4 արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի։ Թվային քարտերը ֆունկցիոնալությամբ չեն զիջում ֆիզիկական քարտերին և հարմար են թե՛ առցանց գնումների, թե՛ Apple Pay/Google Pay-ի միջոցով առօրյա օգտագործման համար։ Հնարավոր է սահմանել PIN կոդ և կատարել կանխիկացում NFC-ով հագեցած բանկոմատներից։ Թվային քարտը բացվում է ընդամենը մի քանի հպումով և անմիջապես հասանելի է օգտագործման համար։ Վերջին երկու տարվա ընթացքում AMIO Mobile հավելվածով բացված թվային քարտերի թիվը քսանապատկվել է։
Սեպտեմբերից AMIO Mobile-ում հասանելի է նաև եկամուտների հայտարարագրման տեղեկանքը։ Բանկը ներդրել է նաև Online onboarding-ի հնարավորությունը, որի շնորհիվ Ամիօ բանկի հաճախորդ կարելի է դառնալ հենց հավելվածում՝ առցանց գրանցմամբ, ընդամենը մի քանի րոպեում։
Բանկը շարունակաբար զարգացնում է հավելվածի ֆունկցիոնալը՝ ավելացնելով վճարումների և փոխանցումների նոր հնարավորություններ։ Հավելվածի ինտերֆեյսը պարբերաբար թարմացվում է՝ ապահովելով ավելի ինտուիտիվ և հարմարավետ օգտագործում։
Միաժամանակ, անընդհատ իրականացվում են աշխատանքներ՝ հավելվածի անվտանգության և պաշտպանվածության բարձր մակարդակի ապահովման ուղղությամբ։
AMIO Mobile հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ։
*Թվային քարտերը անվճար են ՀՀ ռեզիդենտ անձանց համար։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։











