Արհեստական բանականություն և փափուկ հմտություններ ՄՓՄՁ-ների համար
ՀԲԸՄ Հայաստանի և DSIK Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5–6-ը Երևանում տեղի կունենա երկօրյա կոնֆերանս՝ «Արհեստական բանականություն և փափուկ հմտություններ ՄՓՄՁ-ների համար» թեմայով։ Միջոցառման նպատակն է մի հարկի տակ հավաքել պետական և մասնավոր ոլորտների, ֆինանսական կառույցների և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ փոքր և միջին ձեռնարկատերերին օգնելու փափուկ հմտությունների կատարելագործման և ժամանակակից արհեստական բանականության գործիքների կիրառման ոլորտներում։
Կոնֆերանսի ընթացքում տարբեր ձևաչափերով ներկայացվող քննարկումները, ելույթներն ու վարպետաց դասերը հնարավորություն կտան մասնակիցներին ձեռք բերել գործնական և կիրառելի գիտելիքներ։
Ու՞մ համար է նախատեսված`
- ՄՓՄՁ հիմնադիրներ ու ղեկավարներ
- Սկսնակ ձեռներեցներ և ստարտափներ
- Դասընթացավարներ, բիզնես խորհրդատուներ
- ՀԿ-ներ և բիզնեսի զարգացմանն ուղղված կազմակերպություններ
Գրանցվելու և հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք՝ հղում։ Տեղերը սահմանափակ են, գրանցումը՝ մինչև դեկտեմբերի 2-ը։












