ArmSec 2025

ARMSec-ը կիբեռանվտանգության ամենամյա միջազգային հարթակ է, որի նպատակն է զարգացնել Հայաստանի կիբեռանվտանգության համայնքը և քննարկել ոլորտի արդիական խնդիրները։ Մասնակիցները կլինեն հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետներ։ Համաժողովի ընթացքում նախատեսվում են նաև կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված Հայաստանի կիբեռանվտանգային մարտահրավերներին։

Հիմնական քննարկվող թեմաները ներառում են․

  • Կիբեռանվտանգության համայնքի ներգրավվածությունը մասնավոր հատվածի և պետական էլեկտրոնային կառավարման թվային փոխակերպման գործընթացներում

  • Հայաստանի կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբեռհարձակումներից

  • Հանրային իրազեկում տեղեկատվական անվտանգության թեմաներով

  • Կիբեռանվտանգության ներառումը կրթական համակարգում

  • Տեղեկատվության հանրային փոխանակում կիբեռհարձակումների վերաբերյալ

  • Ransomware հարձակումներ հայկական կազմակերպությունների վրա՝ հնարավոր լուծումներ և ազդեցություններ

  • APT տիպի հարձակումներ պետական և մասնավոր կառույցների դեմ

  • Blockchain համակարգերում կիբեռռիսկերը և կրիպտոգրաֆիան։

Ամսաթիվ

06 Դկտ 2025

Ժամը

10:00 am - 6:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

AUA Manoogian Hall

Կարգավիճակ

Կազմակերպիչ

ArmSec Foundation
Կարդալ ավելին