Crypto Integration For Business, Trading, Integrations and Life Blockchain
Երևանում կմեկնարկի «Crypto Integration for Business, Trading and Blockchain Life» խորագրով համաժողովը, որի նպատակն է ներկայացնել բլոքչեյն տեխնոլոգիայի ազդեցությունը բիզնես միջավայրի, ֆինանսական գործիքների և թվային էկոհամակարգերի վրա։
Միջոցառման ընթացքում մասնակիցները կծանոթանան կրիպտո տեխնոլոգիաների կիրառմանը ընկերություններում, թրեյդինգի հիմնական ռազմավարություններին, ինչպես նաև կրիպտո արբիտրաժի հնարավորություններին՝ որպես եկամտի ստեղծման գործիք։ Քննարկվելու են DeFi լուծումները, smart contract-ների գործնական կիրառությունները և բլոքչեյնի իրական ինտեգրացիաները, որոնք ձևավորում են նոր թվային տնտեսությունը։
Համաժողովը նախատեսված է ծրագրավորողների, ներդրողների, ձեռներեցների և կրիպտո ոլորտով հետաքրքրված մասնագետների համար։ Այն կանցկացվի առկա ձևաչափով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն մասնակիցների ներգրավմամբ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կազմակերպիչները առաջարկում են կապ պահպանել WhatsApp կամ Telegram հավելվածներով՝ +374 55 25 87 12 հեռախոսահամարով։












