«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը զրկվեց լիցենզիայից

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17–ի նիստում որոշում է կայացրել չեղյալ հայտարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշումը ընդունվել է 4 կողմ, 1 դեմ քվեարկությամբ։ Դեմ է քվեարկել հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը։

Այս որոշման քննարկումը ՀԾԿՀ–ում շարունակվում էր երեք օր։ Առաջին լսումը տեղի էր ունեցել նոյեմբերի 13-ին, երբ սկսվեց «Տաշիր» խմբին պատկանող ՀԷՑ–ի գործի քննությունը։

Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը Հայաստանում կալանավորված է պետական հեղաշրջման կոչի մեղադրանքով։ Կարապետյանի կողմնակիցները չեն ընդունում մեղադրանքը և այն դիտարկում են որպես ընթացող քաղաքական գործընթացների մաս։

Իշխանությունները քննարկում են ՀԷՑ-ի հետագա կառավարման երկու տարբերակ՝ ամբողջական ազգայնացման հնարավորությունը կամ ընկերության մասնավորեցումը՝ պետական մասնակցությամբ կառավարման ձևաչափով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները