Նոյեմբերի 15-ին՝ Woods կենտրոնը կվերածվի նորարարության, առաջնորդության և կանանց ուժի կենտրոնի, երբ չորրորդ անգամ կանցկացվի միջազգային FEMINNO համաժողովը՝ այս տարվա գլխավոր թեմայով՝ «POWER NOW: Innovation. Impact. Her.»։
#FEMINNO25-ը խոստանում է գաղափարների և ոգեշնչման հզոր համադրություն՝ համատեղելով արհեստական բանականությունը, ստեղծարարությունը և ներառումը։
Ի՞նչ է սպասվում կոնֆերանսին․ երեք բեմ, 20-ից ավելի խոսնակ
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան և իրենց փորձով կկիսվեն խոսնակներ ԱՄՆ-ից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ավստրալիայից և Հայաստանից՝ ավելի քան երկու տասնյակ միջազգային և տեղական առաջնորդներ։ Մեկ ամբողջ օր՝ լի քննարկումներով, վարպետության դասերով և ոգեշնչող հանդիպումներով՝ երեք բեմերում՝ անգլերեն, հայերեն և երկլեզու։
Հայաստանյան բեմը, որը լիովին կանցկացվի հայերենով, հարթակ է դառնալու տեղական նորարարների և գործընկերների համար՝ ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակի մասնակցությամբ։ Մեկ այլ անգլալելզու քննարկում իրականացվելու է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագրի հետ համատեղ։ Քննարկվող թեմաների շարքում են կրթական նորարարությունը, թվային անվտանգությունը, մեդիայի ազդեցությունը և հասարակական փոփոխությունները։
Նոր բեմը, երկլեզու ձևաչափով, միավորելու է արվեստն ու տեխնոլոգիան՝ հարցադրելով ստեղծարարության ու արհեստական բանականության սահմանները։ Այստեղ տեղի կունենան բանավեճեր և քննարկումներ՝ «Արհեստական, բայց ստեղծարար. արվեստն ընդդեմ ալգորիթմի» և «Արձագանք սահմաններից դուրս. երբ Հայաստանը դառնում է նոր տուն» թեմաներով։
Համաշխարհային հնչողություն ունեցող բանախոսներ
- Կարինե Սարգսյանը (ԱՄՆ) կբացի քննարկումները՝ խոսելով նորարարության ուժի և համարձակ փոխակերպման կարևորության մասին՝ իր «Dare to Disrupt» ելույթով։
- Հելեն Գիոմ Պաբիսը (Պորտուգալիայից) կանդրադառնա այն հարցին, թե ինչպես են ընտանեկան և խնամքի բարենպաստ քաղաքականությունները նպաստում նորարար միջավայրերի ձևավորմանը։
- Օրվա ընթացքում Թերեզա Յանովսկին (Ավստրալիայից) կվարի գործնական և ոգեշնչող Vision Board վարպետաց դաս, որը կօգնի մասնակիցներին տեսնել իրենց նպատակներն ու պատկերացնել իրենց հաջորդ քայլերը նորարարության ճանապարհին։
Ելույթ կունենան նաեւ Հարի Գլորիկյանը (ԱՄՆ), Նատո Չխեյիձեն (Վրաստանից), Հայկ Վարդանյանը (Գերմանիայից) և Աննա Բրունոն (ԱՄՆ), ինչպես նաեւ հայազգի առաջին անալոգ տիեզերագնաց Աննա Հարությունյանը։ Խոսնակների ամբողջական ցանկին ծանոթացե՛ք այստեղ։

Մեկ օր՝ լի կապերով, ուսումնառությամբ և ոգեշնչմամբ
#FEMINNO25-ը համատեղում է գիտելիքը, գործնական փորձն ու հաղորդակցությունը։ Միջոցառման ամբողջ ընթացքում կգործեն Մինի ցուցահանդես՝ ներկայացնելով կանանց կողմից հիմնված կազմակերպություններ ու նախագծեր, արագ մենթորության հանդիպումներ՝ անհատական խորհրդատվությամբ մասնագետների կողմից, STEM փորձարկումների եւ շախմատի անկյուններ, լուսանկարչական անկյուններ, խաղարկություններ և ցանցային հանդիպումներ, որտեղ յուրաքանչյուր զրույց կարող է դառնալ նոր հնարավորություն:
«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես են կոնֆերանսի ժամանակ ծանոթացած մարդիկ հետագայում ընկերություններ ստեղծում, ինչպես են նույն մարդիկ՝ տարբեր երկրներից, նորից հանդիպում ու հիշում, որ պատճառը FemInno-ն էր։ Շատերն ասում են, որ հենց Հայաստանում, հենց այդ միջոցառման շնորհիվ են ձևավորվել այդ կապերը։ Սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք անել կոնֆերանսի շրջանակում․ մենք ձգտում ենք ստեղծել նոր հարթակ հնարավորությունների համար՝ կենտրոնում պահելով կանանց և նրանց ներուժը»,- ասում է Սեդա Պապոյանը, FEMINNO-ի հիմնադիրն ու ղեկավարն։
Կանանց ուժի և տաղանդի տոն
Օրվա ամփոփումը կկատարվի Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակի հանձմամբ, որի նպատակն է խրախուսել STEM և նորարարության ոլորտներում աչքի ընկնող երիտասարդ կանանց։ Ի դեպ, կրթաթոշակի ֆոնդը դեռ բաց է նվիրատվությունների համար։
«FEMINNO25-ը պարզապես համաժողով չէ՝ այն շարժում է», — ասում է FEMINNO-ի հիմնադիրն ու ղեկավարն։ «Այս տարի մենք միավորում ենք տեխնոլոգիան, ստեղծարարությունը և ներառումը՝ ցույց տալու, որ փոփոխության ուժը հենց մեր ձեռքերում է։ Ժամանակն է այն կիրառելու»։

Միացի’ր գլոբալ շարժմանը
FEMINNO-ն այսօր արդեն գլոբալ հարթակ է՝ կանանց նորարարության և առաջնորդության զարգացման համար։ Բացի Երևանի կենտրոնական համաժողովից, FEMINNO-ն արդեն ունի ակտիվ մասնաճյուղեր Լոս Անջելեսում, եւ դեկտեմբերին կբացի մեկ այլ մասնաճյուղ Նյու Յորքում։ «Կարևոր է հասկանալ՝ ինչ նոր բան կարող ենք անել փոփոխվող աշխարհում՝ մեզ հետաքրքիր և մեզ վերաբերող առաքելության շրջանակում։ Դրանից էլ ելնելով՝ մենք սկսեցինք զարգացնել մեր միջազգային հնարավորությունները։ Եվ պատկերացրեք՝ երբ այդ մասնաճյուղերը սկսեն իրար հետ աշխատել, կստեղծվի բավական հետաքրքիր, փոխկապակցված միջավայր, որտեղ մենք կկարողանանք մեր նույն նպատակների ու նույն առաքելության շրջանակում հասնել ավելի մեծ արդյունքների և ստեղծել ավելի շատ հնարավորություններ»,- ասում է ասում է Սեդա Պապոյանը։
FEMINNO-ն այսօր արդեն գլոբալ հարթակ է՝ կանանց նորարարության և առաջնորդության զարգացման համար։ Բացի Երևանի կենտրոնական համաժողովից, FEMINNO-ն արդեն ունի ակտիվ մասնաճյուղեր Լոս Անջելեսում, եւ դեկտեմբերին կբացի մեկ այլ մասնաճյուղ Նյու Յորքում։
Ովքե՞ր կարող են մասնակցել միջոցառմանը ու ինչպե՞ս
Կոնֆերանսը կսկսվի նոյեմբերի 15-ին՝ ժամը 10-ին։ Եթե հետաքրքրված եք նորարարությամբ, կրթությամբ կամ պարզապես ցանկանում եք ոգեշնչվել, կարող եք մասնակցել #FEMINNO25-ն։ Տոմսերը հասանելի են www.feminno.com կայքում։ Մենթորության և վարպետաց դասերի տեղերը սահմանափակ են և տրամադրվում են ըստ գրանցման հերթականության։











