Team-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team Telecom Armenia-ի 5G ցանցը գործարկվել է Գյումրիում և Վանաձորում: Նորագույն սերնդի այս տեխնոլոգիայի շնորհիվ ևս երկու քաղաքների բնակիչներն էլ ավելի բարձր արագությամբ և հուսալիությամբ 

օգտվում են բոլոր ժամանակակից թվային հարթակներից ու ծառայություններից։ Team-ի բջջային ցանցերի արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները Երևանում ու մարզերում շարունակվում են:

«Միաժամանակ և՛ 4G ցանցն ենք վերազինում, և՛ 5G ցանցն ենք ընդլայնում՝ լիովին նոր որակական չափանիշներ ապահովելով բաժանորդների համար: Մեզ համար առաջնահերթ է անվտանգ և ժամանակակից ծառայությունների ապահովումը հանրապետության բոլոր անկյուններում, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդեն այս տարեվերջին Team-ի հազարավոր բազային կայաններ կաշխատեն բացառապես ժամանակակից տեխնոլոգիաներով՝ նպաստելով երկրի թվային միջավայրի դինամիկ զարգացմանը»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նորագույն ցանցի կառուցումն իրականացվում է համաշխարհային տեխնոլոգիական հսկա Ericsson ընկերության գերժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ։ Առաջադեմ տեխնոլոգիաների գործարկման շնորհիվ նաև առավել սահուն կիրականացվի ընկերության ռազմավարական ծրագրերից հերթականը՝ 2G ցանցի փոխարինումը՝ բաժանորդներին ապահովելով թվային առավել անվտանգ և որակյալ ծառայություններով:

Ցանցի վերազինումն իրականցվում է նաև միջպետական ճանապարհներին՝ ապահովելով կապի ծառայությունների հուսալիություն նաև երթևեկության ընթացքում։ Այսպիսով, Team-ի 5G ցանցն արդեն իսկ հասանելի է հանրապետության երեք խոշորագույն քաղաքներում՝ հարյուր հազարավոր քաղաքացիների ապահովելով անվտանգ, արդի և հուսալի բջջային կապով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները