Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելել է TUMO

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելել է Երևանի TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Այցի ընթացքում Նորին Մեծությունը ծանոթացել է կրթության նորարարական մոդելին, ինչպես նաև TUMO կենտրոնների ցանցի ընդլայնման ծրագրերին՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Բելգիական Լյեժ քաղաքում նախատեսվում է բացել հերթական TUMO կենտրողը․ թագուհին ծանոթացել է նաև այդ նախագծին։

Թագուհի Մաթիլդան փորձարկել է TUMObile շարժական կրթական հարթակը, շփվել կենտրոնի սովորողների հետ, լսել ուսանողական խմբի երաժշտական կատարումը և այցելության ավարտին կատարել վիրտուալ շրջայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական հուշարձաններով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները