5g-ն Ucom-ի ցանցում այլևս իրականություն է, հերթը՝ 6G-ինն է։ Ucom-ը Nokia-ի հետ հանձն են առել դառնալ տեխնոլոգիական աշխարհի նորարարության առաջատար մասնակից։ Իսկ 6G-ի համար կապի նոր իրականության հիմքը դառնալու է արհեստական բանականության կիրառումը։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով։
Ucom-ն արդեն 3 տարի է 9-րդ անգամ անցկացվող տեխնոլոգիական գագաթնաժողովի պլատինե գործընկերն է։ Դեռ 2024-ին Հայաստանում 5G անցման պատրաստ ցանցի արդիականացման նպատակով պաշտոնական համաձայնագիր կնքվեց Ucom–ի և Nokia-ի միջև։ Այս ընթացքում Nokia-ն թարմացրել է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները և այսօր Ucom-ն ունի ամենալայն 5G ցանցը՝ Հայաստանի բնակչության 91․2 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից։
Մանրամասները՝ ռեպորտաժում
Կարդացե՛ք նաև











