Բիթքոյնի գինը առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը և շարունակում է աճել

Վերջին լուրերը
Բիթքոյնի գինը առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը և շարունակում է աճել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիթքոյնի փոխարժեքը հուլիսի 14-ի գիշերը գերազանցել է 120,000 դոլարը՝ ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի տվյալների։ Հոդվածը գրելու պահին Bitcoin-ի փոխարժեքը գերազանցում է 122,000 դոլարը։

Reuters-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս աճը թափ է ստացել հատկապես ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրության աճի արդյունքում, ինչն օգնում է ամրապնդել շուկայի վստահությունը:

2025 թվականի սկզբից մինչև այսօր՝ բիթքոյնը աճել է մոտ 25%-ով, իսկ 110 000 դոլարի շեմը հատել էր մայիսի 22-ին։

Բիթքոյնի՝ 120 000  դոլարից բարձր մակարդակի հասնելը ոչ միայն խորհրդանշական սահմանագիծ է, այլև վկայում է շուկայի աճող վստահության մասին։ Այս աճը ցույց է տալիս, որ կրիպտոարժույթների նկատմամբ ինստիտուցիոնալ հետաքրքրությունը շարունակում է զարգանալ։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ նման ակտիվ աճից հետո հնարավոր են կարճաժամկետ տատանումներ։ Առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն՝ արդյո՞ք բիթքոինը կկարողանա պահպանել իր դիրքերը, թե՝ ոչ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները