Որքա՞ն հարկ են վճարել 1000 խոշոր հարկատուները 2025-ի առաջին եռամսյակում

Վերջին լուրերը
Որքա՞ն հարկ են վճարել 1000 խոշոր հարկատուները 2025-ի առաջին եռամսյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է մոտ 22 միլիարդ 244 միլիոն դրամով կամ շուրջ 5.7%-ով, քանի որ 2024-ի առաջին եռամսյակում վճարված հարկերի ծավալը կազմել էր 387 միլիարդ 109 միլիոն դրամ։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարի հարկային մարմնի միջոցով կատարված վճարումները կազմել են ավելի քան 329 միլիարդ 123 միլիոն դրամ։ Այս թիվը փոքր-ինչ նվազ է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ հարկային մարմնի գծով վճարվել էր 329 միլիարդ 864 միլիոն դրամ։ 

Մաքսային մարմնի միջոցով վճարումները, սակայն, զգալիորեն աճել են՝ կազմելով ավելի քան 80 միլիարդ 230 միլիոն դրամ։ Սա 22 միլիարդ 986 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա՝ 57 միլիարդ 244 միլիոն դրամի ցուցանիշից։

Ընկերությունների ամբողջական ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի մանրամասն տվյալները հրապարակված են ՊԵԿ-ի պաշտոնական կայքում։

Որքա՞ն հարկ են վճարել 1000 խոշոր հարկատուները 2025-ի առաջին եռամսյակում

Կարդացեք նաև՝
2024թ. Հայաստանի 1000 խոշոր հարկատուները

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները