OpenAI-ը պատրաստվում է հեռացնել GPT-4 մոդելը ChatGPT-ից

Վերջին լուրերը
OpenAI-ը պատրաստվում է հեռացնել GPT-4 մոդելը ChatGPT-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 30-ից սկսած GPT-4 մոդելը ամբողջությամբ կփոխարինվի նոր՝ GPT-4o տարբերակով, գրում է Techcrunch.com-ը։

OpenAI ընկերությունը հայտարարել է, որ շուտով ChatGPT հարթակից կհեռացվի GPT-4 լեզվային մոդելը, որը գործարկվել էր ավելի քան երկու տարի առաջ։ GPT-4o տարբերակն այժմ հանդիսանում է ChatGPT-ի հիմնական մոդելը։ Այնուամենայնիվ, GPT-4-ը հասանելի կմնա OpenAI-ի API-ի միջոցով։

Պատճառն այն է, որ GPT-4o-ն հետևողականորեն գերազանցել է GPT-4-ին՝ թե՛ տեքստերի գրելու, թե՛ ծրագրավորման, թե՛ գիտատեխնիկական խնդիրների լուծման առումներով։ Վերջին թարմացումները զգալիորեն բարելավել են GPT-4o-ի կարողությունները՝ հրահանգների կատարման, խնդիրների լուծման և հաղորդակցման հոսքի առումով։

GPT-4 մոդելը գործարկվել էր 2023 թվականի մարտին՝ ինչպես ChatGPT-ի, այնպես էլ Microsoft-ի Copilot չաթբոթի համար։ Մոդելի մի քանի տարբերակներ ունեին բազմազան կարողություններ, այդ թվում՝ տեքստի և պատկերների համադրումով վերլուծություն կատարելու հնարավորություն։

Ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Օլթմենը նշել է, որ GPT-4-ի մշակման ծախսը գերազանցել է 100 միլիոն ԱՄՆ դոլարը։ 2023 թվականի նոյեմբերին այն փոխարինվել էր GPT-4 Turbo մոդելով, որն ավելի արագ և մատչելի էր։ GPT-4-ը գտնվում է նաև հեղինակային իրավունքի հետ կապված մի շարք վեճերի կենտրոնում, մասնավորապես՝ The New York Times-ի և այլ հրատարակիչների հետ, որոնք պնդում են, որ OpenAI-ն օգտագործել է իրենց նյութերը առանց թույլտվության։ Ընկերությունն իր հերթին պնդում է, որ գործել է «արդար օգտագործման» սկզբունքի հիման վրա։

Համաձայ վերլուծաբանների ՝ GPT-4-ի պաշտոնական հեռացման քայլը կարող է ուղեկցվել ChatGPT հարթակի նոր մոդելների գործարկմամբ։ Ըստ ծրագրային կոդերի հետադարձ վերլուծության մասնագետ Տիբոր Բլահոյի՝ OpenAI-ը պատրաստում է GPT-4.1 մոդելների նոր շարք՝ ներառյալ GPT-4.1-mini, GPT-4.1-nano և GPT-4.1 տարբերակները, ինչպես նաև o3 ու նոր o4-mini անուններով մոդելները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները