iOS-ը, iPadOS-ը և macOS-ը կստանան իրենց ամենամեծ դիզայնի թարմացումը iOS 7-ից ի վեր, հայտնում է Bloomberg-ը։
iOS 19-ի վիզուալ տեսքը ոգեշնչված կլինի visionOS ինտերֆեյսից: Apple-ը կթարմացնի պատկերակների, մենյուների, հավելվածների, պատուհանների և համակարգի կոճակների ոճը, ինչպես նաև կպարզեցնի նավարկումը ինտերֆեյսում։
Թարմացումը նախատեսվում է հունիսին։