Bitcoin-ի գինը նվազել է՝ իջնելով $89.000-ից

Վերջին լուրերը
Bitcoin-ի գինը նվազել է՝ իջնելով $89.000-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Bitcoin-ի արժեքը կրկին նվազել է` հատելով $89,000-ի սահմանը։ CoinDesk-ի տվյալներով՝ կրիպտոարժույթը հասել է նվազագույն ցուցանիշի՝ $88,500, ինչը վերջին անգամ նկատվել էր նոյեմբերին։ Նվազման հիմնական պատճառներից մեկը համարվում է ԱՄՆ-ի որոշ նահանգների՝ Bitcoin-ով ռազմավարական ռեզերվ ստեղծելու օրենսդրական նախագծերի մերժումը։

«Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը Bitcoin-ի նկատմամբ, Մոնտանայում, Հյուսիսային Դակոտայում և Վայոմինգում նահանգային օրենսդիրները չեն հաստատել այս նախաձեռնությունը։ Սա վկայում է այն մասին, որ քաղաքական գործիչները խուսափում են Bitcoin-ով պետական ներդրումներից, որպեսզի չմեղադրվեն հարկատուների գումարներով սպեկուլյացիաների մեջ», — նշել է BRN-ի վերլուծաբան Վալենտին Ֆուրնյեն։

Նրա խոսքով՝ Bitcoin-ը դառնալու է պետական ռեզերվի մաս միայն այն դեպքում, եթե մշակվի համազգային ռազմավարություն, որը կարող է ապահովվել պետական պարտատոմսերի թողարկմամբ կամ ոսկու ռեզերվի մասնակի վաճառքով։

Որոշ վերլուծաբաններ Bitcoin-ի անկումը կապում են համաշխարհային դրամական զանգվածի կրճատման հետ։ «Bitcoin-ի գների փոփոխությունները որոշակի ժամանակային ուշացումով արձագանքում են դրամական զանգվածի տատանումներին», — նշել է Europe-Biwise-ի հետազոտական բաժնի ղեկավար Անդրե Դրագոշը։ Նրա կարծիքով, քանի որ դրամական զանգվածը վերջերս հասել է նվազագույն ցուցանիշի, Bitcoin-ի գնի անկումը երկար չի տևի։

Այժմ վերլուծաբանների ուշադրությունը կենտրոնացած է ավանդական ֆինանսական շուկաների վրա, որոնք ռիսկերի նկատմամբ խուսափողական տրամադրություն են ստեղծում։ CoinDesk-ի տվյալներով՝ Nasdaq-ի ֆյուչերսները այս առավոտ նվազել են 0.3%-ով՝ շարունակելով երեք օրվա անկումը, ինչը փետրվարի 18-ից ի վեր կազմել է ավելի քան 4%։

Փետրվարի 26-ի դրությամբ Bitcoin-ի արժեքը $88,723.14 է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները