Modex-ի տվյալներով՝ 2024 թվականին խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ընկերությունների թիվը հասել է 80-ի՝ 2023-ի 70-ի փոխարեն: Այս ընկերությունները միասին պետբյուջե են վճարել 84.4 միլիարդ դրամ՝ ապահովելով 12.5% աճ նախորդ տարվա 75 միլիարդի համեմատ:
ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՊԵԿ-ի ընդհանուր եկամուտներում փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 3.5%-ի։
Հատկանշական է շահութահարկի ցուցանիշների դինամիկան: 2024 թվականին ՏՏ ընկերությունները վճարել են 12 միլիարդ դրամի շահութահարկ, որը 26.3%-ով կամ 2.5 միլիարդ դրամով գերազանցում է 2023-ի ցուցանիշը: Այս համատեքստում առանձնանում է Synopsys Armenia-ն, որը միայնակ ապահովել է ոլորտի շահութահարկի 11.6%-ը՝ վճարելով 1.4 միլիարդ դրամ:
Ոլորտի 20 խոշորագույն հարկատուներից 9-ը 2024-ին գրանցել են հարկային վճարումների անկում: Հատկապես ուշագրավ է Veeam Armenia-ի դեպքը, որը նախկինում՝ 2023-ին, ապահովում էր ոլորտի շահութահարկի 18%-ը: 2024-ին ընկերությունը գրանցել է վճարած հարկերի զգալի անկում՝ հիմնականում եկամտային հարկի կրճատման պատճառով:
Կարդացեք նաև՝