810 մլն դրամի առցանց շորթումներ. Հայտնաբերվել է հանցավոր խումբ

Վերջին լուրերը
810 մլն դրամի առցանց շորթումներ. Հայտնաբերվել է հանցավոր խումբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն և կատարել համակարգչային հափշտակություններ: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից։

Հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձիք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ, հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները և դրամական փոխանցումներ կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, պոլիգրաֆ սարքով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների ստուգումներ և այլն։

Զեղծարարները, կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ:

Կազմակերպության անդամները ուղղորդել են մարդկանց տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին՝ այսպիսով ստանալով 1404 օտարերկրացու ՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները