OpenAI-ի արտադրանքի գլխավոր տնօրեն Քևին Վեյլը՝ The Wall Street Journal-ին հայտնել է 2025 թվականի առաջին եռամսյակում Operator կոչվող գործիքի թողարկման մասին, որը ChatGPT-ին թույլ կտա գործողություններ կատարել համակարգչում մարդու փոխարեն, օրինակ՝ կոդ գրել կամ ճամփորդություն ամրագրել:
Վեյլը նշել է, որ արհեստական բանականության ուսուցման տեմպերն արագանում են. 2024 թվականի դեկտեմբերի 5-ին OpenAI-ը թողարկել էր o1 հիմնավորման մոդելի ամբողջական տարբերակը, որը հասանելի է Plus-ի բաժանորդներին՝ ամսական 20 դոլարով, իսկ նոր Pro պլանը՝ ամսական 200 դոլարով: Սակայն, ընկերությունը երեք ամսում o1-ից հասել է o3-ի և արդեն վերապատրաստում է հաջորդ մոդելը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 22-ին OpenAI-ը, Oracle-ը և SoftBank-ը ստեղծեցին Stargate-ը՝ ԱՄՆ-ում տվյալների կենտրոններ կառուցելու համար՝ 100 միլիարդ դոլար նախնական ներդրումով:
Վերջինիս մասին առավել մանրամասն կարդացեք մեր նախորդ նյութում՝ այստեղ։