Praxix Advisory Club-ը մեկնարկում է նախաձեռնություն, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին աշխատել իրական խորհրդատվական նախագծի վրա:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք կազդեն հանրության և կոնկրետ թիրախային խմբերի վրա: Մեր նախագիծը նպատակ ունի երիտասարդների ներգրավման միջոցով բարձրացնել այս բարեփոխումների մասին իրազեկվածությունը։
- Նախաձեռնության շրջանակում մասնամիցները ոչ միայն կարող են մշակել իրական հաղորդակցման արշավի ռազմավարության, այլև հաջողության դեպքում մասնակցել այդ ռազամավարության իրականացմանը։
- Նախագծի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել մեր կողմից մշակված կրթական ծրագրին։
- Լավագույն առաջարկը կֆինանսավորվի և կիրականացվի հենց մասնակիցների ներգրավմամբ, ինչպես նաև այդ թիմի անդամները կստանան կրթաթոշակ։
Հայտերը բաց են անհատների և թիմերի համար մինչև փետրվարի 16-ը: Նախագծի մասին ավելին իմանալու և գրանցվելու համար այցելեք այստեղ: Բաց մի թողեք հնարավորությունը ձեռք բերելու գործնական փորձ՝ աշխատելով իրական խորհրդատվական նախագծի վրա:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեյով։
Նախաձեռնությունն իրականացվում է «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում՝ «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից։