Հայկական ստարտափները շուրջ $150 մլն վենչուրային ներդրում են ներգրավել 2024-ին

2024 թվականին հայ հիմնադիրներ ունեցող մի շարք ստարտափներ հաջողությամբ ներգրավել են զգալի ներդրումներ՝ ապահովելով ֆինանսական կայունություն և նոր հնարավորություններ զարգացման համար։

How2B-ն մեկ աղյուսակում է ամփոփել «հայկական» ստարտափների այս տարվա ձեռքբերումները։

Ստարտափի անունըՀիմնադիրներՆերգրավված ներդրման գումարըՆերդրումային փուլըՆերդրողները
SuperAnnotateՏիգրան Պետրոսյան, Վահան Պետրոսյան$36 մլնSeries BSocium Ventures, NVIDIA, Databricks Ventures, Lionel Messi’s Play Time Ventures, Glynn Capital, այլ ներդրողներ
EasyDMARCԳերասիմ Հովհաննիսյան, Ավագ Առաքելյան$20 մլնSeries ARadian Capital
PodcastleԱրտավազդ Երիցյան$13.5 մլնSeries AMosaic Ventures, RTP Global, Point Nine, Sierra Ventures, Andrew Ng’s AI Fund, այլ ներդրողներ
HerculesAI (ZeroSystems)Գևորգ Կարապետյան, Ալեքս Փոլյանսկի$26 մլնSeries BStreamlined Ventures, Proof VC, Thomson Reuters Ventures, Alumni Ventures, այլ ներդրողներ
ActiveloopԴավիթ Բունիաթյան$11 մլնSeries AStreamlined Ventures, Y Combinator, Samsung Next, Alumni Ventures, Dispersion Capital
BlueQubitՀայկ Տեփանյան, Հրանտ Ղարիբյան$10 մլնՍաղմնային փուլNyca Partners, BigStory VC, Untapped Ventures, Formula VC, Granatus Ventures
LagoՐաֆֆի Սարգսյան, Ֆլորիան Դուբո$22 մլնSeries ARedpoint Ventures, 500 Global, Airbnb-ի, Dropbox-ի և Stripe-ի նախկին գործադիրներ
SynthflowՀակոբ Աստաբացյան$7.4 մլնՍաղմնային փուլSingular, Atlantic Labs, Big Story VC
BardeenԱրտեմ Հարությունյան, Պասկալ Վայնբերգեր$3 մլնDropbox Ventures, HubSpot Ventures, այլ ներդրողներ
- Advertisement -

2024 թվականին հայ հիմնադիրներ ունեցող ստարտափները ներգրավել են ընդհանուր 97.9 միլիոն դոլարի ներդրում։ Սրան զուգահեռ, էլ ավելի մեծ թվով սաղմնային փուլում գտնվող ստարտափներ ներգրավել են առավել փոքր (մինչև 1 մլն դոլար) չափի ներդրումներ, այդ թվում հայկական վենչուրային ֆոնդերի ակտիվ մասնակցությամբ:

Բացի այդ, 2024-ին պատմական իրադարձություն տեղի ունեցավ հայկական ստարտափ էկոհամակարգի համար. հայ հիմնադիրներ ունեցող առաջին ստարտափը՝ ServiceTitan-ը, իրականացրեց իր IPO-ն NASDAQ բորսայում: Տեխնոլոգիական ոլորտում առաջատար դիրք զբաղեցնող այս ընկերությունը, որը հիմնադրել են Վահե Կուզոյանը և Արա Մահտեսյանը, երկար սպասված հանրային առաջարկի միջոցով ստացավ ավելի քան $10 միլիարդ կապիտալիզացիայի: Այս իրադարձությունը մեծ քայլ էր ոչ միայն ServiceTitan-ի, այլև հայկական տեխնոլոգիական համայնքի համար։

Կարդացե՛ք նաև՝

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Հայկական ստարտափները շուրջ $150 մլն վենչուրային ներդրում են ներգրավել 2024-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: