Հիփոթեքային վարկերի վերադարձված տոկոսագումարները առայժմ չեն հարկվի. Վահե Հովհաննիսյան

Վերջին լուրերը
Հիփոթեքային վարկերի վերադարձված տոկոսագումարները առայժմ չեն հարկվի. Վահե Հովհաննիսյան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2025 թվականին հիփոթեքային վարկերի տոկոսագումարների վերադարձվող եկամտային հարկի հարկման հարցում փոփոխություններ չեն նախատեսվում։ Նախարարը նշել է, որ գործընկեր կառույցների հետ քննարկումների արդյունքում որոշվել է առայժմ այս գաղափարը առաջ չմղել։

Հովհաննիսյանը ընդգծել է, որ հիփոթեքային վարկերի տոկոսագումարների վերադարձվող եկամտային հարկի ծախսերը տարեկան կազմում են մոտ 80 միլիարդ դրամ։ Նրա խոսքով, այս արտոնությունը հարկային համակարգը դարձնում է ռեգրեսիվ, քանի որ առավել բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներն ավելի մեծ չափով են օգտվում այս ծրագրից։ «Այսինքն՝ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներն ավելի շատ են արտոնություններից օգտվում։ Եվ մենք ասացինք, որ կարելի է հարկել այդ վերադարձված գումարները որպես հավելյալ եկամուտ, որ այդ ծախսերը մի փոքր ավելի նվազեցնենք»,- ասաց նա։

Նախարարը նաև նշել է, որ պետական ծախսերի օպտիմալացման նպատակով ապագայում հնարավոր է վերանայել այս մոտեցումը։ Մինչդեռ այս փուլում, ինչպես պարզաբանել է Ֆինանսների նախարարությունը, պաշտոնական որևէ նախագիծ դեռ հանրային քննարկման չի ներկայացվել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները