Apple-ը նշել է 2024 թվականի լավագույն հավելվածներն ու խաղերը

Վերջին լուրերը
Apple-ը նշել է 2024 թվականի լավագույն հավելվածներն ու խաղերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը պաշտոնապես հայտարարել է App Store 2024 Awards մրցանակաբաշխության հաղթողներին՝ նշելով iPhone-ի, iPad-ի, Vision Pro-ի և իր էկոհամակարգի այլ սարքերի 17 լավագույն հավելվածներն ու խաղերը։

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկի խոսքով՝ մրցանակակիրները «ցուցաբերել են անհավանական հնարամտություն», նրանց հավելվածները «երկարատև ազդեցություն են ունեցել» օգտատերերի կյանքի վրա և ոգեշնչել մշակութային փոփոխություններին:

«Մենք ոգևորված ենք նշելու մշակողների այս տպավորիչ խմբին, ովքեր օգտագործում են Apple սարքերի և տեխնոլոգիայի ուժը՝ ստեղծելու փորձառություններ, որոնք հարստացնում են օգտատերերի կյանքը և մեծ ազդեցություն կունենան նրանց համայնքների վրա»,- ասել է Քուկը մրցանակաբաշխության ժամանակ։

«Տարվա հավելվածներ» անվանակարգում լավագույններ են ճանաչվել.

  • iPhone-ի համար՝ Kino հավելվածը՝ Lux Optics-ից
  • iPad-ի համար՝ Moises հավելվածը՝ Moises Systems-ից
  • Mac-ի համար՝ Adobe Lightroom-ը՝ Adobe-ից
  • Apple Vision Pro-ի համար՝ What If…? An Immersive Story հավելվածը՝ Disney-ից
  • Apple Watch-ի համար՝ Lumy հավելվածը՝ Raja V-ից
  • Apple TV-ի համար՝ F1 TV-ն՝ Formula One Digital Media Limited-ից

«Տարվա խաղերը» Apple սարքերի համար.

  • iPhone-ի համար՝ AFK Journey-ը՝ Farlight Games-ից
  • iPad-ի համար՝ Squad Busters-ը՝ Supercell-ից
  • Mac-ի համար՝ Thank Goodness You’re Here!-ը՝ Panic-ից
  • Apple Vision Pro-ի համար՝ THRASHER: Arcade Odyssey-ը՝ Puddle-ից
  • Apple Arcade-ում՝ Balatro+ խաղը՝ Playstack Ltd.-ից

Մշակութային ազդեցության հաղթողներ (Cultural Impact Winners)

Ի հավելումն իր հարթակներում տարվա լավագույն հավելվածներն ու խաղերը ճանաչելուն, Apple-ն ընտրել է Cultural Impact-ի 6 հաղթողների 2024-ի համար: Այս հավելվածները ճանաչվում են օգտատերերի կյանքում իրենց թողած «մնայուն ազդեցության» համար:

Oko հավելվածը «համատեղում է նորարարությունն ու պարզությունը՝ օգնելու կույր կամ թույլ տեսողություն ունեցող օգտատերերին վստահորեն քայլելու քաղաքի փողոցներով»:

EF Hello-ն «ինտեգրում է ուսուցման համակարգված մոտեցում՝ աջակցելու բոլոր մակարդակների լեզու սովորողներին՝ օգնելով նրանց բարելավել իրենց հաղորդակցությունը և ավելի լավ շփվել շրջապատող աշխարհի հետ»:

DailyArt-ը «օգտատերերին կապում է տարբեր դարերի և ուղղությունների արվեստի բացառիկ ստեղծագործությունների հետ՝ խթանելով օգտատերերի ինտելեկտուալ հետաքրքրասիրությունն ու զարմանքը»:

NYT Games-ը «միավորում է ընտանիքին և ընկերներին՝ տարբեր սերունդներից, մի շարք զվարճալի և պարզ ամենօրյա խաղերի միջոցով»:

The Wreck խաղն «առաջարկում է կինոյի տեսարաններ և ինտերակտիվ պատմություններ, որոնք պատկերում են մտքի ներքին պայքարը ճգնաժամի ժամանակ»:

Do You Really Want to Know? 2-ը «ուսումնասիրում է ՄԻԱՎ-ով ապրելու նրբությունները՝ օգտատերերին առաջարկելով տեղական ռեսուրսներ և ուսումնական նյութեր ընտանիքի և ընկերների հետ շփվելու համար»:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները